Ընտրակեղծիքներից խուսափել հնարավոր չէ, սակայն դրա ազդեցությունը ընտրությունների վրա չեզոքացնել միանգամայն հնարավոր է: Անհրաժեշտ է հստակ մշակել մեխանիզմներ կրկնակի, եռակի, քառակի քվեարկություններից խուսափելու համար: Ընտրողների ցուցակում ավելի քան 2.5 մլն մարդ կա: Առաջին հայացքից ուրախանալու տեղիք ա տալիս, մյուս կողմից երբ նայում եմ իրական պատկերը, հստակ հասկանում եմ՝ ՉԻ կարող նման բան լինել: Հիմա միասին նայենք ըդհանուր ցուցանիշներին: ԱՎԾ 2015 թվականի տվյալների համաձայն մինչև 19 տարեկան անձանձ թիվը Հայաստանում կազմում է 773,1 հազար մարդ: Ոստիկանության հրապարակած ցուցակներում ընտրողների թիվը 2մլն 554 հազար է: Այս թվերը եթե գումարենք, կստացվի, որ ՀՀ բնակչության թիվը հատում է 3 մլն 327 հազարը, այնիչն պաշտոնապես ՀՀ բնակչության թիվը 3 մլն 10 հազար է (3 010 600 մարդ): Հիմա փորձում եմ հնարավոր բոլոր տարբերակներով հասկանալ այդ 300 000-ը որտեղի՞ց հայտնվեց: Հիմա հասկացա՞ք, որ կեղծումների վրա էական նշանակություն են ունենում և հիմնական կեղծումն իրականացնում են ընտրություններից դեռ շատ առաջ, երբ արհեստականորեն ուռճացվում է ընտրողների թիվը: Այնպես որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է նայել, գտնել իր հասցեի մոտակայքում ավել հասցեները, անծանոթ անուններով մարդկանց, ովքեր գրանցված են իրենց շենքում, փողոցում, բակում: Էդ տվյալները տանի կոխի ոստիկանության աչքը: Ընտրատեղամասերում էլ անձնագրի կնիքով սահմանափակվել չի կարելի, պետքա այլ միջոց մշակել բացառելու համար կրկնակի քվեարկությունները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208491517869540?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել