Անկախ այսօր կայանալիք հանրաքվեի արդյունքներից, դեկտեմբերի 5-ը առաջիկա տարիների համար, մեր հայրենիքի հետագա զարգացման տեսանկյունից, հանդիսանալու է յուրօրինակ ջրբաժան:
Այսուհետ, մեր պատմությունն ինչ-որ չափով գնահատվելու է դեկտեմբերի 5-ից առաջ և հետո…
Մեզանից յուրաքանչյուրն այսօր իր փոքրիկ, սակայն շատ կարևոր դերակատարությունն է ունենալու այդ ջրբաժանի որոշակիացման գործում:
Անկախ արդյունքներից, ինձ համար ամենից կարևորն այն է, որ դա լինի ժողովրդի իրական ընտրությունը, իրական քվեն, իրական ԱՅՈ-ն կամ իրական ՈՉ-ը:
Այդուհանդերձ, այսպես, թե այնպես, ԱՅՈ, թե ՈՉ, մենք կանգնած ենք, ըստ էության, նոր պետության կառուցման ճանապարհի առջև, որտեղ հիմնական դերակատարը լինելու է մեր սերունդը…
Սա պատասխանատվություն է ապագայի առջև, և յուրաքանչյուրս պարտավոր ենք պատվով կրել այն…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=436825146519462&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել