Ինչ ուզում եք, ասեք… Ուզում եք՝ ողջ օրը հրապարակում պոռացեք, որ ԼՏՊ-ն աշխարհիս ամենախելոք մարդն ա, որ ամեն ինչ մի 200 տարի на перед հաշվարկում ա, որ քաղաքական մտքի երբևէ չլսված տիտան ա, բայց որքանով որ ես եմ կարողանում վերլուծել ներկա քաղաքական իրադրությունը, մեր պարոնը հայտնվել ա ցունգցվանգ դրության մեջ (իրադրություն շախմատում և շաշկիում, երբ խաղացողի ցանկացած քայլ վատթարացնում է նրա դիրքերը):
Հա, Լևոնը առանձնապես մեծ ընտրություն չունի էլ… Կա՛մ չի առաջադրվում և գնում է պատմության արխիվներ՝ միաժամանակ կորցնելով ՀԱԿ-ը, քանի որ այն Լևոնի չառաջադրումից հետո հաշված րոպեների ընթացքում կպառակտվի, կա՛մ քաղցկեղով հիվանդ ՀԱԿ-ի տվայտանքները մի քանի ամսով էլ է երկարածգում՝ դնելով իր թեկնածությունը և հերոսաբար պարտվելով անգամ Րաֆֆուն: Չնայած պայքարը երրորդ տեղի համար ամենապատվաբերներից չի, բայց դե սեփական երեխային մեկ որոշմամբ սպանել Լևոնը հավանաբար չի համարձակվի: Ամեն դեպքում էպոսագետին, տաքսու վարորդին, գյուղի տրակտորիստին հաղթելը նույնպես կատակ բան չէ… Թոռներին պատմելու ևս մեկ հետաքրքիր պատմություն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mtahogqaxaqaci/posts/134706550017931
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել