Մեր ոչ բարով հարևան Ադրբեջանը ֆրանսիական «Arianespace» ընկերության օգնությամբ 2017 թվականին ուղեծիր դուրս կբերի իր երկրորդ արհեստական արբանյակը: Թեպետ աբանյակը որպես այդպիսին նախատեսված է կապի և հեռահաղորդակցման համար, այնուամենայնիվ, մեր հակառակորդն ունի հնարավորություն օգտագործելու սեփական արբանյակները նաև ռազմական ուղղությամբ: Մենք՝ հայերս, այս հարցում կախված ենք ռուսական արբանյակներից: Թեպետ երկու տարի առաջ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել էր համատեղ կառուցել արհեստական արբանյակ Հայաստանի համար, սակայն ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ էին մեծ գումարներ, որոնց հայթայթման համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն իբրև թե սկսեց հանդիպումներ անցկացնել պոտենցիալ ինվեստորներ գտնելու համար: Արդեն անցել է 2 տարի, իսկ ծրագրից ոչ մի լուր չկա: Այնինչ մեր հակառակորդը 2017-ին տիեզերք կուղարկի երկրորդ արբանյակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208461175150991
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել