Sergei-Lavrov_2565603b-460x288Araratnews.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների եւ դեսպանների հետ քննարկել է ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի թեման, ինչպես նաեւ  ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստությունը դեկտեմբերի  3-ին Բելգրադում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում:

Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն, հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ-ի եւ Միացյալ շտաբի քարտուղարության ղեկավարությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Կազմակերպության գործունեության այժմեական հարցեր, նախ եւ առաջ` ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի հարցը, կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների առաջիկա նիստի նախապատրաստությունը, ինչպես նաեւ դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստությունը: Քննարկվել են նաեւ ՀԱՊԿ քարտուղարության բարենորոգման որոշ կողմեր», — ասվում է փաստաթղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել