151128163057_turetsky_624x415_rianovosti_nocreditAraratnews.am-ը գրում է.

Ռուս երաժիշտ Միխայիլ Տուրեցկին չի բացառել, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրման համատեքստում հնարավոր է` փոխի իր ղեկավարած «Տուրեցկու երգչախմբի» անվանումը կամ հենց իր ազգանունը, հաղորդում է BBC-ն:

«Հնարավոր է` մտածեմ երգչախմբի անունը կամ ազգանունս փոխելու մասին, ինչու ոչ: Դա սեռ չէ. սեռ փոխելն է սարսափելի, այլ ոչ երգչախմբի անունը»,- ասել է Տուրեցկին:

Տուրեցկու խոսքով` երգչախմբի անունն արդեն մի քանի անգամ խնդիրներ է առաջացրել, այդ թվում Հայաստանում, որտեղ թուրքերի հանդեպ թշնամական վերաբերմունք կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել