827865Գերմանական Համբուրգ քաղաքի բնակչության 51,6 տոկոսը հանրաքվեի ժամանակ 2024 թվականի Օլիմպիական խաղերն իրենց քաղաքում հյուրընկալելուն դեմ է քվեարկել: Հանրաքվեի նման արդյունքից հետո` Համբուրգը դուրս է մնում հետագա պայքարից:

2024 թվականի Օլիմպիական խաղերի համար կպայքարեն Փարիզը, Հռոմը, Լոս Անջելեսը և Բուդապեշտը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024 թվականի Օլիմպիական խաղերի քաղաքը կընտրի 2017 թվականի սեպտեմբերին: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել