Սահմանադրական բարեփոխումներին դեմ և կողմ արտահայտվող ուժերի միջև քննարկումններն ավելի են թեժանում: Չնայած միմյանց ուղղված բուռն քննադատություններին կուզենայի խոսել Սահմանադրության առաջարկվող տարբերակում առկա մի շատ կարևոր նրբության մասին:

Նախագծի առանցային ձեռքբերումներից է մարդու հիմնական իրավունքների ընդլայնումն ու հստակեցումը: Մասնավորապես ամրագրվել են նոր իրավունքներ՝ երեխայի մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, պատվի ու բարի համբավի, այլընտրանքային ծառայության, պատշաճ վարչարարության, տեղեկություններ ստանալու, ինքնաբուխ հավաքների և պետության կողմից պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունքները: 
Այս փոփոխությունների շնորհիվ հիմնական իրավունքները կունենան ուղղակի ներգործություն և խախտվելու դեպքում ենթակա կլինեն դատական պաշտպանության:

Բացի սա, որպես հիմնական իրավունքներ են ամրագրվել որոշ սոցիալական իրավունքներ: Օրինակ՝ կրթության իրավունքը, աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային որոշակի իրավունքներ: Հիմնական իրավունք չհանդիսացող սոցիալական իրավունքները ձևակերպվել են որպես սոցիալական ոլորտում պետության քաղաքականության նպատակներ:

Այսինքն՝ օրենսդիրը պարտավոր է այդ ոլորտում ընդունել օրենքներ, որոնցով պետք է սահմանվի այդ իրավունքների ծավալը:
Նախագիծը պարտավորեցնում է պետությանը տարբեր միջոցառումներով մեղմելու սոցիալական խնդիրները՝ իրականացնելով սոցիալական ապահովության, օգնության, ապահովագրության քաղաքականություն:

Կարծում եմ՝ արժե ֆիքսել, որ անկախ նրանից, թե դեկտեմբերի 6-ին ինչպիսի որոշում կկայացնի ժողովուրդը, առաջարկվող նախագծում առկա է նմանատիպ կարևոր ձեռքբերում: Դե ինչ, մնում է միայն սպասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել