օբամյանAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է «Բատակլան» թատրոն` հարգելու նոյեմբերի 13-ին այստեղ կատարված ահաբեկչության զոհերի հիշատակը, հաղորդում է ABC News-ը:

Կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար Փարիզ ժամանած Օբամային ուղեկցում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն:

ԱՄՆ նախագահը մեկ սպիտակ ծաղիկ է դրել «Բատակլանի» մոտ և գլուխը խոնարհել` հարգելով ահաբեկչության զոհերի հիշատակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել