Նայենք էսօրվա արդյունքներին.
1. Թուրքերն ավելի ու ավելի են մարսում ինքնաթիռն ու զոհերին, որովհետև ռուսները Թուրքիայի տարածքում մի միլիմետր գործ արած չկան: Հա, ռուսները Սիրիայի ներսում խփել են թուրքական շահերին, բայց դա սրտի մխիթարանք է, այլ ոչ սկզբունքային փոխհատուցում:
2. Ռուսական ռազմական օդանավն առերես, առանց որևէ արգումենտի խփելով՝ թուրքերը բարձրացել են միջազգային գերտերունական լիգա: Ինչքան ուզում են՝ խոսեն, թե ամոթ իրենց, թե բա հեսա ռուսները կկզացնեն, էս կանեն-էն կանեն, չի լինելու նման բան: Հակառակը, գնալով ռուսները մտնելու են ամերիկացիների ու թուրքերի ծրագրած արահետը: 
3. Քաղաքացիական ինքնաթիռը խփողները լրիվ են մարսել: Ռուսները ոչ մի ուղղակի պատասխանի ընդունակ չեղան։
4. Օլադնն իր սլիզնյակ հալով առանց մի կոպեկ ծախսելու ու մի մարդ զոհելու Պուտինից խոստում վերցրեց, որ սա այլևս չի հարվածի իրենց շավկեքին։
5. Ասադին քչից փուռն են տալիս՝ էլի առանց մի փամփուշտ կրակելու, ու Պուտինը սկսում է դրան մասնակցել:
6. Եթե ռուսները s-400 չդնեին, էսօր պոլի շոր էին դառած: Սա միակ քայլն էր, որ թուրքերն ու ամերիկացիք չէին հաշվել: 
7. Ռուսական կողմից միայն Պուտինն է, որը կռվում է կենդանի մնալու համար, ու որն արդեն պատրաստ է դավաճանելու էլի կյանքի համար կռվող, բայց գոնե մի քանի հազար պաշտպան ունեցող Ասադին: Իսկ ռուսների դեմ աշխարհի փողատեր ոհմակն է՝ հազարավոր անալիտիկներով, հոգեբաններով ու մեծագույն սրիկաներով: 
P.S. Հատուկ ծանծաղամիտների համար. ես ո՛չ Պուտինի կողմից եմ, ո՛չ թուրքերի ու ո՛չ էլ ամերիկացիների, իմ կողմից եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել