Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի ղեկավարության արձագանքը՝ Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժի կողմից խոցված Սու-24-ի հետ միջադեպի վերաբերյալ «աբսուրդի թատրոն» է հիշեցնում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ եթե Թուրքիայի ինքնաթիռը խոցվի Սիրիայի տարածքում, ապա դա կդիտարկվի որպես ագրեսիա: Իսկ ինչպե՞ս կորակվի այն, թե ինչ է տեղի ունեցել ռուսական օդանավի հետ:

«Սա ինչ-որ աբսուրդի թատրոն է»,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ թուրքական ավիացիան թուրք-սիրիական սահմանին խոցել է ռուսական «Սու-24» ռմբակոծիչը: Թուրքիան պնդում է, որ ռուսական ռազմական օդանավը խախտել է իր օդային սահմանը: Ռուսական կողմը հայտարարում է, որ օդանավը խոցվել է Սիրիայի տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել