новый коллажWnews.am-ը գրում է.

1. Լաքապատ գունավոր բոտֆորներն այս աշնան գլխավոր նորաձևության թրենդներից են: Վառ, գունավոր բոտֆորները հիանալի են դիտվում մոդելների և նորաձեւության բլոգերների հագին, բայց Wnews.am-ի կարծիքով բացարձակ կիրառելի չեն  առօրյա կյանքում: Հնարավոր է դրանք գեղեցիկ են լուսանկարներում, երկարոտն գեղեցկուհիների հագին, բայց այսպիսի երկարաճիտ կոշիկներով աշխատանքի կամ դասի գնալը ծիծաղելի և ոչ տեղին կլինի: Եթե, այնուամենայնիվ, ձեզ դուր են գալիս բոտֆորները, խորհորդ ենք տալիս գնել չեզոք գույնի կաշվե կամ թավշյա տարբերակները: Դրանք ձեր զգեստապահարանում կիրառելի կլինեն ոչ միայն մեկ, այլև մի քանի սեզոն:

2.Մորթյա զգեստ, սա թերևս թողնենք առանց մեկանաբանության, ամեն ինչ պարզ է. մեր եղանակային պայմաններում անհեթեթ կլինի գնել  կարճաթև մորթյա զգեստ: Հետաքրքիր կլինի տեսնել, թե որտեղ են այն  կրելու: Հաջորդ մորթյա թրենդը` գունավոր մորթին է, որից խորհուրդ ենք տալիս խուսափել: Գունավոր մորթե  վերարկուները շատ գեղեցիկ են` դրանց հետ ճիշտ համադրված հագուստի և աքսեսուարների դեպքում: ԲԱՅՑ: Արդյոք հարճախ կարելի է տեսնել այդպիսի գեղեցիկ համադրություններ մեր փողոցներում : Այո’ նորաձևությանբ բլոգերները, հայտնի դիզայներները կարող են հեշտությամբ ստանալ կատարյալ կերպար վառ մորթյա վերարկույով, բայց առօրյա կյանքի համար խորհորդ ենք տալիս գնել  դասական , չեզոք գույնի մորթե վերարկու, որը հիանալի կհամադրվի և’ առօրյա և’ երեկոյան զգետների հետ:

3. Ժանյակե կամ նախշերով  զուգագուլպաները ճիշտ ընտրված հագուստի հետ կարող են լրացնել ու ամբողջացնել լակոնիկ զգեստը, բայց եթե  կասկածում եք, որ համապատասպան հագուստ եք ընտրել, կամ վստահ չեք, որ նույնքան ոճային տեսք ունեք, որքան այն կրող մոդելներն ու բլոգերները, խորհուրդ ենք տալիս խուսափել այս թրենդից ևս: Սխալ ընտրության դեպքում, այս թրենդը կընդգծի ձեր ոտքերի թերությունները, բացի այդ դրանք վիզուալ ավելի են հաստացնում  ոտքերը: Ի վերջո , փոխարենը կարելի է ընտրել  միագույն, դասական զուգագուլպաներ, որոնք հեշտությամբ կարելի է համադրել յուրաքանչյուր հագուստի հետ և սխալվելու հավանականությունն ավելի քիչ կլինի։ Ի դեպ պարտադիր չէ, որ այն լինի մուգ գույնի,  կարելի է ընտրել անգամ վառ տարբերակները, բայց զգույշ լինել նախշերի դեպքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել