Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղարությունն անհանգստություն է հայտնել Թուրքիայում իշխանություններին քննադատող ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումների առնչությամբ: Դրա մասին տեղեկանում ենք պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոների տարածած մամլո հաղորդագրությունից:
«Թուրքական իշխանություններին կոչ ենք անում ապահովել իրավիճակ, որում բոլոր անձիք և կազմակերպությունները, այդ թվում ԶԼՄ-ները կկարողանան ազատ արտահայտել տարատեսակ կարծիքներ և քննադատություն` Թուրքիայի սահմանադրությամբ ամրագրված մամուլի և խոսքի ազատության դրույթներին համապատասխան», — ասվում է հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/amn-n-anhangstacatc-e-thurkhiayum-lragroghneri-nkatmamb-gortcadrvogh-tchnshumnerov/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



