Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի հայտարարությունը Ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ Մոսկվայում դիտարկել են սպառնալիք Ղարաբաղյան հակամարտության գործում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական գործողություններ վերսկսելու դեպքում անմիջական աջակցություն ցուցաբերելու, անգամ մասնակիցը դառնալու բացահայտ կոչ: Սա բառացիորեն նոր մարտահրավեր է Թուրքիայի կողմից Ռուսաստանի դեմ: Թուրքիան բացահայտ կերպով հասկացնել է տալիս, որ ունակ է նոր ճակատ ու գլխացավանք ստեղծել Ռուսաստանի համար՝ օգտագործելով Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսելու ՀՀ և ԼՂՀ-ի դեմ: Ռուսական բլոգերները տեղեկացնում են ՌԴ ՊՆ նախարար Շոյգուի Երևան չնախատեսված այցի մասին, որի հիմնական նպատակը Ղարաբաղյան հարցն է ու Թուրքիա-Ռուսաստան վերջին զարգացումները: Մյուս տեսանկյունից Ադրբեջանի ներսում ևս խժդժություններ են, իսկ ալիևյան կլանը նման դեպքերում դիտավորյալ առավել սրում է սահմանային իրավիճակը՝ արտաքին գործոնով ներքին հարցերը լուծելու կամ գոնե մեղմելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208432170385890
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել