Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը մոտ ժամանակներս չեղյալ կհայտարարի Թուրքիայի հետ առևտրային-տնտեսական բոլոր հարաբերությունները, ինչն առաջին հերթին վերաբերում է սննդի, զբոսաշրջության, շինարարության ուղղություններին։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի՝ բյուջեի հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ռյաբուխինը։ Նա չի բացառել, որ կկասեցվեն շփումները նաև գազային շուկայում, որը կդառնա այդ հարցում չորրորդ ուղղությունը։
Սենատորի կարծիքով՝ այդ քայլը համարժեք կլինի Թուրքիայի պահվածքին, և որ ստեղծված իրավիճակում գլխավոր հարցը չէ, թե այդ ամենից որքան կկազմի ռուսական բիզնեսի ու հայրենական բյուջեի համար վնասի չափը։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի ղեկավարությունը ցայժմ ներողություն չի խնդրել «Սու-24» ինքնաթիռի խոցման համար։



