Lurer.com–ը գրում է.
Ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման հետ կապված միջադեպը նախապես ծրագրված է եղել։ Այդ մասին հայտարարել է Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Դա թուրքական օդային տարածքի խախտում չի եղել։ Այն արագության մեջ, որն ունեն նման ինքնաթիռները, հարևան երկրի տարածքով թռիչքը հաշված վայրկյաններ կզբաղեցներ: Դա շատ ավելի քիչ է, քան պահանջվում է տվյալ դեպքում թուրքական կործանիչների համար, որպեսզի հրամանով պատրաստվեն, թռչեն և կործանեն ռուսական ինքնաթիռը»,- ասել է Չիժովը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա ընդգծել է, որ այդ հանգամանքը պարզ ցույց է տալիս, որ «ողջ միջադեպը նախապես պլանավորված է եղել»:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=206048&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



