Tert.am-ը գրում է.

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը: Հաստատվել է նաև հանրաքվեի քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը: 

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ այս կապակցությամբ ասվում է. «2015 թվականի նոյեմբերի 26-ին` ժամը 20.00-ից «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մեկնարկում է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրմանը:

Արտահերթ նիստում, ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է նաև քրեակատարողական հիմնարկներում կազմավորված թվով 8 տեղամասերում քվեարկության սկիզբը:

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նիստում մեկնարկ է տրվել էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփո¬խու-թյունների հանրաքվեի` էլեկտրոնային եղանակով քվեար¬կությունը սկսվում է 2015 թվականի նոյեմբերի 27-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, և ավարտվում` 2015 թվականի դեկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել