south-korean-media-kim-jong-un-ordered-the-execution-of-his-uncles-entire-familyAraratnews.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի դիվանագետները հանդիպել են չեզոք գոտում՝ քննարկելու հարաբերություններում լարվածության թուլացումը: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Փխենյանի նախաձեռնած բանակցություններն ավանդաբար անցնում են Փհանմունջոմ գյուղում, որտեղ գտնվում է, այսպես կոչված, անվտանգության միավորված գոտին՝ կորեական 2 պետությունների ներկայացուցիչների հանդիպումների համար կենտրոնական հարթակը: Նշվում է, որ ծրագրվում է ներկայիս բանակցություններում համաձայնեցնել հետագա հանդիպումների գրաֆիկը, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով:

Ներկայում երկու Կորեաների հարաբերությունները լարված են: Դրանք սրվել են 2015թ. օգոստոսին, երբ 2 հարավկորեացի զինվոր չեզոք գոտու պարեկության ժամանակ պայթել են ականի վրա: Սեուլը հայտարարել է , որ պայթուցիկը կարող էին դնել հյուսիսկորեացի դիվերսանտները: Հյուսիսային Կորեան իր մասնակցությունը կտրականապես հերքում էր:

Այնուամենայնիվ, Հարավային Կորեան լրացուցիչ ուժեր է տեղակայել սահմանի երկայնքով և սկսել է Հյուսիսային Կորեայում իշխող ռեժիմի դեմ ուղղված լայնամասշտաբ քարոզչության հեռարձակումը: Ի պատասխան՝ Փխենյանը զորքերը տեղակայել է սահմանի մոտ և հայտնել, որ երկրներն այդուհետ «գրեթե պատերազմական վիճակում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել