Elq.am-ը գրում է.
Պարտադիր չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կարդինալ փոփոխությունների հանգեցնեն: ԵԼՔ-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) վերլուծական կենտրոնի գիտաշխատող, դիվանագետ, պատմաբան և քաղաքագետ Վիկտոր Միզինն՝ անդրադառնալով առաջիկայում կայանալիք Ալիև-Սարգսյան հնարավոր հանդիպմանը:
«Մենք ունենք լավ հարաբերություններ բոլորի հետ, բայց որպես պատմաբան ասեմ, չեմ ուզում թաքցնել, որ դեռևս Ելցինի ժամանակներից Մոսկվան աջակցեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը, բայց հիմա, ես այդքան էլ լավատեսորեն տրամադրված չեմ, չեմ կարծում, որ այս հարցը իր լուծումը կստանա կամ մոտ է դրան: Իհարկե, ավելի լավ է բանակցել, զրուցել, քան բարկանալ, բայց սա մեծ փոփոխությունների չի հանգեցնի»,- նշեց քաղաքագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



