furyiԹուրքիայի բեռնատար ավտոմեքենաները, որոնք Վրաստանի տարածքով գնում են Ռուսաստան, «Լարս» սահմանային անցակետում սպասում են ռուսական կողմի թույլտվությանը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

Ներկա պահին «Լարսի» անցակետի ռուսական կողմում առաջացել են որոշակի խնդիրներ Թուրքիայից բեռներով թրեյլերների Ռուսաստանի տարածք անցնելու թույլտվության կապակցությամբ: «Այդ բեռնատարների մի մասը, որոնք հետ են դարձվել, վարորդների խնդրանքով ուղարկվել են Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ: Մնացած մեքենաները գտնվում են չեզոք տարածքում և սպասում են Ռուսաստան մտնելու թույլտվության»,- հաղորդագրությունը մեջբերում է Interfax-ը:

Միաժամանակ նշվում է, որ վերահսկողության «Կազբեգի» անցակետի վրացական կողմում ոչ մի մեքենա չկա, որ կանգնեցված լինի վերը նշված պատճառով: Անցակետը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել