sergey_lavrov_220913_01Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյլ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պաշտպանում է իսլամիստ ջիհադականների մուտքը դեպի Սիրիա կանխելու համար թուրք-սիրիական սահմանները փակելու մասին Ֆրանիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գաղափարը եւ պատրաստ է միջոցներ ձեռնարկել:Այս մասին Սերգեյ Լավրովը հայտնել է ռուսաստանյան եւ արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ դա ճիշտ առաջարկ է: Կարծում եմ, որ վաղը նախագահ Օլանդն այդ մասին մեզ կասի ավելի մանրամասն: Մենք պատրաստ ենք լրջորեն իրականացնել դրա համար անհրաժեշտ միջոցառումները: Շատերն ասում են, որ փակելով այդ սահմանը, ըստ էության, կդադարեցնենք, կկանխենք Սիրիայում ահաբեկչական սպառնալիքը», -ասել է նա:

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում կռվել Թուրքիայի հետ, եւ թուրք ժողովրդի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը չի փոխվել:

«Մեզ մոտ հարցեր են ծագում ներկայիս թուրքական ղեկավարության գործողությունների նկատմամբ», -ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել