ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը, որն առաջացել է սիրիական տարածքում թուրքական F-16-ի կողմից «օդ-օդ» տեսակի հրթիռով ռուսական ռազմական «Սու-24» ինքնաթիռի կործանումից հետո։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Այդ զրույցի շրջանակում նախագահները համաձայնել են, որ նման միջադեպերը չպետք է կրկնվեն, ինչի համար պետք է ձեռնարկել նման իրադարձությունների կանխմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ։
Նրանք նաև հաստատել են Սիրիայում քաղաքական անցում ապահովելու համար ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունների շարունակման վճռականությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



