
Armlur.am-ը գրում է․
Արևելյան Միջերկրական տարածաշրջան ուղևորվող «Շառլ դը Գոլ» ավիակիրը երկուշաբթի օրվանից կմիանա «Իսլամական պետության» դեմ գործողություններին: Ռուսական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին iTele հեռուստաալիքի եթերում այսօր հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Ավիակիրն ու դրան ուղեկցող նավերն այս շաբաթ Ֆրանսիայից ուղևորվել են դեպի Սիրիա:
Փարիզում ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել ակտիվացնել ԻՊ-ի դեմ պայքարը և հանդես է եկել իսլամիստների դեմ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ կոալիցիա ստեղծելու օգտին:
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/448620/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



