ԿԵՑՑԷ ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆԸ, Յակոբ Պարոնեան մը կը պակսի աս օրերուն... կամ ԼԵՌ ԿԱՄՍԱՐ. . . . . . .
Այսօր Ազատութեան հրապարակում Տօնական անունով մի մարդ ինձ տեսնելով հարցրեց՝ Դուք խօսելու՞ եք։ Զարգացում ապահովելու համար ասացի՝ չգիտեմ։ Ինչպէ՞ս թէ. չե՞ք ուզում ձեր փորձից ելնելով ձեր պատկերացումները ներկայացնել մեզ։ «Բայց ես դա անում եմ ամեն առիթով. այսօր երկու ելոյթ եմ ունեցել եւ երկու հարցազրոյց»։ «Իսկ այստեղ հաւաքուածների համար չե՞ք ուզում խօսել»։ «Ես եկել իմ ընկերների հետ եկել եմ զորակցելու»։ «Էդպէս չի լինի,-դժգոհեց 50-ին մոտ Տօնականը,- Իսկ Արամ Մանուկեանը գիտի՞ որ այստեղ եք»։ Եւ անմիջապէս աւելացրեց՝ Իհարկէ կիմանայ։ Ես գիտէի, որ դուք մասնակցելու եք։
Այդպէս իր Արմէն անունով ընկերոջ հետ մի քանի խօսք փոխանակելուց յետոյ, որոշեց.«Ես իր հետ մոտ եմ. գնամ, ասեմ, որ այստեղ եք, թող ձեզ ձայն տան»։ Ինձանում զարթնեց անթեղուած հետաքրքրութիւնը։ Մոտ մի ամիս առաջ, երբ նոր էր ստորագրուել ՈՉ-ի հռչակագիրը, Արամն ու իր ընկերները խիստ դէմ էին արտայայտուել որ դաշնակից ԱԻՄ-ի ներկայացուցիչը ելոյթ ունենայ։ Այսօր պարոն Տօնականի հարցին՝ «Եթէ հրաւիրեն հարթակ, կխօսե՞ք» դրական պատասխանեցի եւ նա վստահ գնաց Արամ Մանուկեանի մոտ։ Գնաց ու երկար ժամանակ չէր վերադառնում...Եկաւ հանրահաւաքի աւարտի պահին. փորձում էր մի կերպ մերժման բարեկիրթ հիմնաւորում մատուցել։ Իսկ իր երրորդ ընկերն ասաց՝ էս նախանձը մեր տունը կքանդի։ Չարձագանքեցի, որ չդառնացնեմ։ Իսկ բանախօսներից մէկն այդ պահին հարթակից ասում էր, որ դեկտեմբերի 3-ին էլ են հանդիպելու։ Ի պատասխան ներկաներից մէկի հաւանաբար դիտողութեանը, նա շարունակեց. որ դեկտեմբերի մէկին հանրային փրկութեան ճակատի հանրահաւաքն է, իսկ իրենցը պիտի դեկտեմբերի 3-ին լինի։ Կեցցէ միասնութիւնը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/933826230026454?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել