Գործող Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:
Սահմանադրության փոփոխությունների նախագծով թե՛ Հանրապետության նախագահը, թե՛ Ազգային Ժողովը և վերջինիս նախագահը, թե՛ Կառավարությունը և վարչապետը օժտված չեն վերը նշված լիազորություններով:
Առաջարկվող փոփոխություններով իշխանության որևէ սուբյեկտի տրված չէ իրավասություն հետևելու Սահմանադրության պահպանմանը:
Ավելին, որևէ մեկը չի հանդիսանալու Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր:
Թե որ մարմինն է պատասխանատվություն կրելու վերը նշված խնդիրների ապահովման համար, պարզ չէ կամ հայտնի չէ…
Իսկ գուցե շան գլուխը թաքնված է համընդհանուր անպատասխանատվությա՞ն մեջ: Կապրենք` կտեսնենք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=432904320244878&id=100005759414165&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել