Գրեթե բոլորը անխնա կերպով քննադատում են շոու բիզնեսի ներկայացուցիչներին` հաճախ թույլ տալով վիրավորական արտահայտություններ: Մենք պետք է հասկանանք, որ այլևս էստրադա չունենք, որպեսզի պահանջենք որակյալ երգեր: Մեր շոու բիզնես կոչվածում համատարած ռաբիսություն է տիրում, հետևաբար`քննադատել, թե ինչ վատ վիճակում է գտնվում մեր ռաբիս երաժշտությունը, ուղղակի անիմաստ է, քանի որ ռաբիսի որակյալը չի լինում: Ինչ վերաբերում է էստրադային երաժշտությանը, ապա ոնց հասկանում ենք, էստրադան մեր ժողովրդին գրեթե չի հետաքրքրում, և հենց այդ պատճառով էլ մեր երգչ - երգչուհիները մատուցում են այն, ինչ նրանցից պահանջում է հասարակությունը: Ռազմիկ Ամյանի պես հիանալի ձայնային տվյալներ ունեցող երգիչը, որը կարող է նույնիսկ դասական երգեր երգել, այսօր ռաբիս է երգում, այլապես չէր կարողանա հոգալ իր մինիմալ թվացող ծախսերը:

Ստացվում է, որ մենք ունենք որակյալ երգիչներ, սակայն պահանջում ենք նրանցից անորակ երաժշտություն:
Հարգելիներս, որակյալն ունենալու համար պետք է ինքներս կրթվենք և զարգանանք, այդ դեպքում առանց մեր պահանջի էլ ամենի ինչ իր տեղը կընկնի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել