Նման էկոնոմիկ մթնոլորտում, որ ապրում է Հայաստանը, Ծառուկյանը չէր կարողանա լուծել երկրի ծանր իրավիճակը՝ առանց լուրջ հարվածներ տալու իր սեփական էկոնոմիկ ազատություններին, հարկային զեղչերին ու անհոգ կյանքին, որ վայելում է որպես օլիգարխ... էկոնոմիկ թագավոր... Հատկապես որ որևէ պատերազմ Ադրբեջանի հետ կարող էր ոչնչացնել իր սեփական ֆինանսական բազան...
Ինձ թվում է, որ նա լավություն արեց ինքն իրեն՝ չթշնամանալով Սերժին ու մնացածին, որոնց պետքն ունի, որպեսզի պահպանի իր հարստությունները...
Հարցը նրանում է, թե բացի Րաֆֆուց ո՞վ կհամարձակվի այս մթնոլորտում քաղաքական դաշտ մտնել, որ ողողված է ատելությամբ ներկա իշխանության դեմ, ոչ ոք էլ վազելով այդ որոշումին չի գալիս, որով դաշտ մտնողները վաղուց արդեն մտած կլինեին... Իսկ Սերժ Սարգսյանը նոր բան չունի հրամցնելու հայ ժողովրդին ու ինչ էլ որ հրամցրել է մինչև հիմա, գոհացուցիչ չի, մեղմ ասած...
Ամենախելացի բանը, որ Սերժ Սարգսյանը կարող է անել, վստահության քվե դնելն ու հետո էլ հրաժարվելն է... Դժբախտաբար, Հայաստանի Պարլամենտը ծախված ու սողունների հավաքածու է, ուստի նրանք կբարձրացնեն Սերժի թեկնածությունը, որպեսզի պահպանեն սեփական աթոռները...
Նման պարագայում, որտեղ մեծ բաց կա իշխանության ու ժողովրդի միջև, պետք է թողնել, որ ջրհեղեղ լինի ու իշխանափոխություն....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ANGELABARSEGHIAN/posts/4557404445735
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել