Սա էլ գրեմ ու վերջ։
Արձագանքելով այն մեղադրանքներին, որ այսօր մեկը մյուսի հանդեպ տեղում են ֆեյսբուքահայերը, թե ինչու՞ նկարները չեք փոխում Լիբանանի, Թունիսի և այլ վայրերի դեպքերի հետ կապված, ինչու՞ չեք դնում Արցախում սպանված մեր տղաների նկարները ձեր պրոֆայլ նկար ու այլ ցածրամակարդակ մեղադրանքներ....
Նորից եմ կրկնում՝ ադեկվատ մարդկանց համար մարդկային կորուստը, անմեղ մարդու կյանքը աշխարհագրություն, ազգություն և կրոն չի ճանաչում և չի կարող ճանաչել։ Այո՛, աշխարհը շատ անարդար է. Ֆեյսբուքը Լիբանանի կամ այլ երկրի դրոշով նկարը փոխելու հնարավորություն չէր տվել նախկինում, այո՛, Լիբանանում ապրող մարդիկ չէին կարող նշել, թե իրենք ապահով են՝ սեղմելով ֆեյսբուքում հատուկ դրա համար ստեղծված համապատասխան կոճակը, այո՛ ու նորից այո՛։ Բայց աշխարհը դրա համար էլ կանգուն է, որ այս ամբողջ անարդարությունների կողքին կան ադեկվատ մարդիկ, որոնք միշտ ադեկվատ են արձագանքում նման դեպքերին, և բնավ պարտադիր չէ դրա մասին ստատուս գրել Ֆեյսբուքում։ Երկու օր առաջ ցավակցություններս հայտնեցի իմ երկու լիբանանցի ընկերներին, որոնց հետ այստեղ սովորում եմ։ Ահագին խոսեցինք այդ դեպքերի մասին, դրդապատճառների և այլն։ Արցախի մեր տղաների մասին լուսանկար դնելով չէ, որ պիտի ապացուցենք։ Չկա այդպիսի հայ, ով կարող է անտարբեր լինել և մեծագույն ցավ չապրել դրա համար։ Իսկ Ֆրանսիայի պարագայում կոնկրետ իմ կեցվածքը պայմանավորված է այդ բարեկամ ժողովրդի /շեշտում եմ՝ ժողովրդի/ նկատմամբ անսահման սիրով ու հարգանքով։ Իմ ամբողջ կյանքը ողողված է եղել ֆրանսիականով։ Մայրս և մորաքույր ֆրանսերենի ուսուցչուհիներ են։ Ամենափոքր տարիքից ես լսել եմ ֆրանսերենը, մի քիչ խոսում եմ ֆրանսերեն, ֆրանսիականը իմ դաստիարակության ու իմ էության մի մասն է։ Էնպես որ, այ իմ «սուտի հայրենասերներ», հերիք ա կուրծք ծեծեք, հելեք ռադ եղեք, հոգնել ենք ձեր այդ սուտի հայրենասեր կեցվածքից, վաղուց սաղդ պալիտ եք եղել...