Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վիեննայում Սիրիայի հարցով բանակցությունների ընթացքում կողմերը հաստատել են, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Մենք հաստատեցինք, որ Սիրիայի ապագան պետք է վճռի միայն սիրիացի ժողովուրդը: Դա, անկասկած, վերաբերում է նաև նախագահ Ասադի ու երկրի ցանկացած այլ քաղաքական գործչի ճակատագրին»,-ասել է նա՝  ամփոփելով բանակցությունների արդյունքները:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ հայտարարել է, որ բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են անհապաղ բանակցություններ սկսել ընդդիմադիր խմբերի հետ և 18 ամիսների ընթացքում կազմակերպել երկրում ընտրությունների անցկացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել