Tert.am-ը գրում է.
Ֆրանսիացի քննիչները հույս ունեն ստանալ եվրոպացի գործընկերների աջակցությունը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները քննելու համար, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ երկրի ՆԳ նախարար Բեռնար Կազնովին հղումով:
«Ֆրանսիայի ՆԳՆ բոլոր ծառայությունները կապ են պահում եվրոպական երկրների գործընկերների հետ՝ այս բարբարոսական գործողություններն իրականացնողների ինքնությունը ճշտելու համար»,-ասել է նա:
Նախարարը հստակեցրել է, որ իշխանությունները Փարիզ են ուղարկել 1500 զինծառայողի՝ քաղաքի անվտանգությունն ապահովելու համար:
Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։
Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։



