Անգամ եթե ռուսներն են դրդիչ ուժը, ապա միևնույն է՝ պետք է այն անվերապահորեն ողջունել: Բոլոր նրանք, ովքեր քննադատում են Սահակյանին այս առիթով՝ զբաղվում են դիլետանտությամբ և անչափ նման են իրենց լավի գիտակցությունը կորցրած եվրոպացիներին: Վաղ թե ուշ բախվելու ենք իսլամիզմին և դա այն չարիքը չէ, որին կարող ես սիրաշահել, կամ հետը բանակցել: Յոթերորդ դարում խալիաֆաթի զորքերը նվաճեցին և ասպատակեցին Հայաստանը, այդպիսի նպատակ նրանք ունեն և քսանմեկերորդ դարում: Տարբերությունն այն է, որ հիմա առավել ագրեսիվ են և առավել հզոր: Նաև՝ առավել վճռական ու վտանգավոր: Շահելու է նա, ով առաջինն է հարված հասցնում և բացի այդ՝ եթե կարող ենք անգամ աննշան օգնություն ցուցաբերել այդ չարիքի դեպ պայքարում, կամ մասնակցել՝ ուրեմն պարտավոր ենք դա անել: Մնացածը օպերետների ոլորտից է և որևէ առնչություն չունի ո՛չ իրական քաղաքականությանը և ո՛չ էլ համաշխարհային իրադրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել