Tert.am-ը գրում է.

The Guardian բրիտանական պարբերականը Փարիզի ահաբեկչություններին անդրադարձել է ծավալուն ֆոտոռեպորտաժով:

Հրապարակված լուսանկարներում պատկերված են ահաբեկչություններին հաջորդած րոպեների սարսափը, Ֆրանսիայի ղեկավարության աշխատանքը, իրավապահների աշխատանքը:

Նոյեմբերի 13-ի գիշերը Փարիզում իրականացվել էր 6 ահաբեկչական գործողություններից բաղկացած հարձակումների շարք, ինչի հետևանքով պաշտոնապես հայտարարվել է 127 զոհի մասին, 300 մարդ գտնվում է հիվանդանոցներում:

Աննախադեպ ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել