Panorama.am-ը գրում է.
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի ղեկավարությանը՝ Փարիզում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ: Այս մասին փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
«Ֆրանսիայում երեկ տեղի ունեցավ այն, ինչ կատարվում է Սիրիայում արդեն 5 տարի շարունակ»,- ցավակցական ուղերձում այս է նաև ընդգծել Բաշար Ասադը:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո զոհվել է 128 մարդ, իսկ ԶԼՄ-երը հայտնում են ավելի քան 150 զոհերի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://goo.gl/VKBlW6
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



