Panorama.am-ը գրում է.

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Փարիզում իրականացված ահաբեկչական ակտերի շարքը համարում է հարձակում ողջ մարդկության և հումանիտար ու օլիմպիական բոլոր արժեքների դեմ: Անցած գիշեր՝ Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղի ժամանակ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում 3 պայթյուն է հնչել, որից 2-ն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: Միաժամանակ ֆրանսիական մայրաքաղաքի շրջաններից մեկում հրետակոծության է ենթարկվել մի ռեստորան, ինչպես նաև գրավվել է համերգային դահլիճը: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ներկա պահին ահաբեկչական ակտի զոհերի թիվը հասնում է 150 մարդու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել