Tert.am-ը գրում է.

Փարիզում երեկ տեղի ունեցած 6 ահաբեկչական ակտերի հետևանքով զոհված 120-150  մարդկանց թվում հայեր չկան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ

Մուրադ Փափազյանը:

«Հայեր չկան»,- ասաց նա և ի պատասխան հարցի, թե տեղեկատվությունը ստու՞յգ է, հավելեց. «Մենք իշխանությունների հետ կապի մեջ ենք, և չենք կասկածում»:

Հայկական համայնքի ներկայացուցիչը նկատեց, որ Ֆրանսիայում մտցված արտակարգ դրության հետևանքով «բոլորը զգույշ են», այդ թվում նաև հայերը:

«Ֆրանսիական ժողովուրդը, երկիրը շոկի մեջ է, և գետտոյի մեջ չի ապրի հայությունը, ուրեմն զանազանություն չկա, բոլորս էլ հետևում ենք կառավարության խորհուրդներին»,- ասաց Մուրադ Փափազյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել