Իսկ ո՞վ է ասում, թե Հայաստանում վերջին շրջանում նվազել է հետաքրքրությունը համերգների նկատմամբ. պետք է տեսնեիք, թե երեկ ինչպիսի աժիոտաժ էր Գրեգորի Լեպսի համերգին։

«Մեցցո Պրոդաքշնի» և «Շոուսթարի» նախաձեռնած համերգն արդեն իրականություն է. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացավ Գրիգորի Լեպսի սպասված համերգը, որը շատ ջերմ ընդունելության արժանացավ։
Լեփ-լեցուն համալիրը ևս մեկ անգամ վկայում էր, որ Հայաստանում Լեպսին շատ են սիրում և նրա համերգը մեծ իրադարձություն էր հայաստանցիների համար։ Հանդիսատեսը Լեպսին հավասար կատարում էր նրա երգերը: Առանձնակի ոգևորությամբ ընդունվեցին «Я счастливый», «Самый лучший день» ստեղծագործությունները։

«Շնորհակալ եմ լավ տրամադրության և սիրո համար։ Երջանկություն ու առողջություն յուրաքնչյուրիդ»,- ասաց Լեպսը։ Համերգը եզրարակվեց «Водопадом» ստեղծագործությամբ։



