Այն ինչ տեղի ունեցավ այսօր գիշեր Ֆրանսիայի մայրաքաղաքում սպասելի էր...Իբրև թե "Իսլամական պետության" և "Ալ Ղայդայի" դեմ հակաահբեկչական պայքար մղող Ֆրանսիան,որն իր ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատճառով ավելի շատ այդ ահաբեկչական կազմակերպությունների հետ "կռիվ-կռիվ էր խաղում" Սիրաիյում և Իրաքում, ինքը դարձավ սարսափելի ահաբեկչությունների զոհ..Վերջին տվյալներով Փարիզի տարբեր շրջաններում տեղի ունեցած պայթյունների և կրակոցների հետևանքով զոհվել է 158 մարդ,իսկ 200-ից ավելը վիրավոր են...Այս ահաբեկչությունները նաև ոչնչացրեցին "տոլերանտ" Ֆրանսիայի մասին հեքիաթը...Փարիզը դարձավ իր իսկ ՏՈԼԵՐԱՆՏՈՒԹՅԱՆ զոհը...Նաև սա ցույց տվեց Ֆրնասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արտաքին քաղաքականության անհեռատեսությունն ու սնանկությունը... Պատմությունը ցույց է տվել,որ երբ Ֆրանսիան գործում է ԱՆԿԱԽ,ապա նա նույնիսկ ՄԵՆԱԿ կարողանում է պայքարել իր դեմ ծառացած արտաքին վտանգների դեմ...Դա ապացուցում են նախագահներ Շառլ դը Գոլը,Ֆրանսուա Միտերանը,Ժակ Շիրակը և նույնիսկ Նիկոլա Սարկոզին...ԱՄՆ-ի կողմից ստեղծված ահաբեկիչների հետ սիրախաղի մեջ մտնելու հետևանքն այսպիսինն էր լինելու...ԻՊ-ը և ալ-Նուսրան,որն Ալ-Ղայդայի սիրական մասնաճյուղն է,մեծ հովանավորչություն էին ժամանակին վայելում Վաշինգտոնից,Լոնդոնից,Անկարայից....Էլ չեմ ասում արաբական միապետությունների ղեկավարների կողմից նրանց օգնելու մասին...
Լիբիայի,Իրաքի և Սիրիայի ժողովուրդների ողբերգությունը( վերջին տվյալներով չորս տարվա մեջ Սիրայաում ահաբեկիչների և կառավարական զորքերի միջև բախումների պատճառով մոտ 250 հազար մարդ է զոհվել) իրենց "արձագանքներն" արդեն տալիս են Եվրոպայում...Խոսքս հարյուր հազարավոր փախստականներևի մասին չէ...Սիրայում և Իրաքում ծանր վիճակում հայտնված ահաբեկիչները ՊԱՏԺՈՒՄ են իրենց վաղեմի հովանավորներին,որոնք հիմա բացի դիվանագիտական աջակցությունից ոչնչով դեռ չեն կարող օգնել նրանց...
Այս ողբերգությունը պետք է սթափեցնի ֆրանսիացիներին...Ու ոչ միայն նրանց...
Հ.Գ.Տեսնե՞ս հումորասեր և ԱԹԵԻՍՏ Charlie Hebdo-ն հիմա էլ ծաղրանկարներով կարձագանքի Փարիզում տեղի ունեցած այս ողբերգությանը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/922826454467971?pnref=story&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել