Tert.am–ը գրում է.
Ռուսաստանը համագործակցում է չափավոր սիրիական ընդդիմության հետ, այդ թվում` Սիրիայի ազատ բանակի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Թուրքական և ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններ է իրականացնում օրինական կառավարության խնդրանքով: Նրա իսկ խոսքով` ռազմական գործողությունների նպատակը նախագահ Ասադին օգնելը չէ, այլ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:
ՌԴ առաջնորդը հերքել է, որ ռուսական ավիացիան ռմբակոծում է ընդդիմությանը:
«Ավելին, մենք արդեն համագործակցում ենք ընդդիմության հետ, այդ թվում` Սիրիական ազատ բանակի: Ռուսական ավիացիան մի քանի հարվածներ է հասցրել նրա նշած ուղղություններով»,- հավելել է ՌԴ նախագահը:



