«Արցախյան օրերի» շրջանակում Մոսկվա այցելած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը ՌԴ մայրաքաղաք և նրա հանդիպումները և հարցազրույցները շատ հանգիստ ընդունվեցին Բաքվի կողմից: Զարմանալի է, որ Բաքուն և իր ներկայացուցիչները հերթական հիստերիան չսկսեցին Արցախի առաջնորդի օտարերկրյա այցի շուրջ՝ ինչպես անում էին մինչ այժմ: Հիշեցնեմ, որ այս տարվա մայիսին Արցախի նախագահն այցելեց Փարիզ, որի հետևանքով ազերիներն անասելի վայնասուն էին դրել: Նրանք նույնիսկ Ադրբեջանի ԱԳՆ կանչեցին Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյին և բողոքի նոտա տվեցին նրան: Ավելի մեծ հիասթափություն և դեպրեսիա Ի.Ալիևն ապրեց, երբ այս տարվա հուլիսի 8-ին Լոնդոնի Chatham House-ում տեղի ունեցավ Բակո Սահակյանի ելույթը: Բաքուն սարսափելի նեղացել էր «անշնորհակալ» Լոնդոնից, որը մոռանալով «Դարի պայմանագրում» Հեյդար Ալիևի կողմից բրիտանական BP-ին տված բաժնից, թույլ էր տվել անջատողական արցախահային հանդես գալ աշխարհի ամենահայտնի դիվանագիտական հարթակներից մեկում: Ի.Ալիևի էմիսարները նույնիսկ փորձեցին խոչնդոտել, որ Բ.Սահակյանը չհասնի Լոնդոն: Սակայն՝ ապարդյուն: Լոնդոնում Ադրբեջանի դեսպանը ստիպված էր անտրամաբանական և հիմար պատճառաբանություններով հանդես գալ, որ փրկի սեփական կաշին: Օրինակ՝ այդ դեսպան կոչված արարածը հայտնել էր, որ Արցախի առաջնորդը Հայաստանի քաղաքացու անձնագրով է ժամանել Մեծ Բրիտանիա: Իր կարծիքով շատ մեծ հայտնագործություն է արել: Սակայն այլ իրավիճակ է ստեղծվել այժմ, երբ Մոսկվայում է Արցախի առաջնորդը, որն ավելի շատ հանդիպումներ և հարցազրույցներ է ունեցել, քան Փարիզում և Լոնդոնում: Սակայն Բաքվի ձայնը դուրս չի գալիս՝ պապանձվել է: Զարմանալի է, որ մինչև հիմա հիստերիայի մեջ չեն ընկել: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես չի եկել և չի կանչել Բաքվում ՌԴ դեսպանին ու բողոք ներկայացրել: Չի լսվում անդրկովկասյան մանր կճղակավորների գլխավոր կլկլացող, ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի ոռնոցը, դեռ լաչառություն չի արել ՌԴ-ում «Հեյդար Ալիևի» անվան հիմանդրամի ներկայացուցիչ Լեյլա Ալիևան և բազմաթիվ ռուսաստանցի պաշտոնյաներ և «դեմքեր», որոնք սնվում են Ի.Ալիևի ձեռքերից: Հավելեմ, որ ազերինը լռում են նաև այն ժամանակ, երբ Բ.Սահակյանը այցելում է ԱՄՆ:
Կարելի է ենթադրել, որ Բաքուն հասկացել է, որ իր հիստերիան ոչ մեկին չի հուզում և միևնույն է Արցախի առաջնորդն անելու է այն ինչ նախատեսում է և հոգնել է անիմաստ բողոքելուց կամ էլ տարրական վախենում է ՌԴ-ից: Վերջին վարկածը նաև շատ ակտիվ քննարկվում է ազերիական ԶԼՄ-ներում: Ես էլ եմ հակված մտածել, որ Բաքուն վախենում է: Ու վախենում է ոչ միայն Մոսկվայից, այլև Վաշինգտոնից:



