Эвакуация людей со стадиона Stade de France, где прогремели взрывыՌիա Նովոստի–ն, հղում անելով իտալական Sky Tg24 հեռուստաալքին, հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը իր վրա է վերցրել նոյեմբերի 13–ի երեկոյան Փարիզում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը։ 

–Սա վենդետտա է Սիրիայի համար։ Սա Ֆրանսիայի սեպտեմբերի 11–ն է,– ասված է ահաբեկչական կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Փարիզի ոստիկանությունը ավարտել է «Բատակլան» համերգասրահի գրոհ, ինչի արդյունքում ահաբեկիչներից 2–ը սպանվել են, մեկը` ձերբակավել։ Ականատեսների նշմամբ` նա շատ երիտասարդ է եղել, նույնիսկ պատանի։ Նրանք առանց բառ ասելու մտել են համրեգասրահ և սկսել գնդակահարել ռոք համերգի հանդիսատեսին։ 

Ընդհանուր առմամբ զոհերի թիվը անցնում է 140–ից և միտում ունի աճելու։ Երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը արտակագր դրություն է հայտարարել և փակել երկրի սահմանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել