Araratnews.am-ը գրում է.
Սիրիայի կառավարական զորքը աշխարհազորի աջակցությամբ վերահսկողության տակ է առել Հալեպի նահանգի հարավ-արեւմուտքում գտնվող Թել-Բաջեր, Թլելաթ, Մարիուդա, Թել-Հադիա, Ռասմ-Սահրիջ եւ Խիրբեթ Ալ-Քուսա շրջանները՝ ահաբեկչական խմբավորումներին կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ պատճառելով, տեղեկացնում է սիրիական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։
Նախօրեին բանակային ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են առել Ալ-Հադեր քաղաքը եւ ռազմավարական Ալ-Իս բարձունքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել