Սիրիայի բանակը Հալեպի նահանգում 6 շրջան է ազատագրել


22:00 , 13 նոյեմբեր, 2015

rsz_na-ruinakh-sirii-04Araratnews.am-ը գրում է.

Սիրիայի կառավարական զորքը աշխարհազորի աջակցությամբ վերահսկողության տակ է առել Հալեպի նահանգի հարավ-արեւմուտքում գտնվող  Թել-Բաջեր, Թլելաթ, Մարիուդա, Թել-Հադիա, Ռասմ-Սահրիջ եւ Խիրբեթ Ալ-Քուսա շրջանները՝ ահաբեկչական խմբավորումներին կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ պատճառելով, տեղեկացնում է սիրիական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։

Նախօրեին բանակային ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են առել Ալ-Հադեր քաղաքը եւ ռազմավարական  Ալ-Իս բարձունքը։