Հայաստանի ընդդիմության ոգեշնչման աղբյուրը հաստաստ «Կարգին հաղորդումն» ա՝ սաղ հարցերին 2-ի են պատասխանում, բայց, արա, ոոո՜նց են կռուտիտ լինում…
Զուրաբյանին հարցնում են՝ ինչո՞ւ 245 ընտրատեղամասում ՀԱԿ-ը հանձնաժողովի անդամ (ուշադրություն՝ խոսքը նաև հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի մասին ա) չի նշանակել, ասում ա՝ էդ ընտրատեղամասերը կվերահսկենք ՀԿ-ների դիտորդներով ու լրագրողներով։ ՃՃՃ
Այսինքն՝ ընդդիմությունը ՀՐԱԺԱՐՎՈւՄ ա ընտրության վերահսկման վրա անմիջական ազեցություն ունեցող հանձնաժողովի անդամից, ում լիազորությունները սահմանված են օրենքով, ով ստորագրում ա արձանագրության տակ, ստուգում ա ընտրացուցակը, տանում ա քվեատուփը ԿԸՀ… ու ապավինում ա դիտորդների խղճին, խնդալու ա… Ու սա էն դեպքում, երբ ԿԸՀ-ն թույլատրեց, որ 2012 ընտրությունների համար վերապատրաստում անցած մարդիկ ևս ընդգրկվեն հանձնաժողովներում, քանի որ հայրենի ընդդիմության կողմնակիցները լայաղ չէին արել մասնակցել մայիսին կազմակերպված վերապատրաստմանը:
Է թող ՀԿ-ներն էլի իր դիտորդներն ուղարկեն, դուք՝ ձեր հանձնաժողովի անդամները նշանակեինք, մեկը մյուսին խանգարո՞ւմ է, նույնը՝ «Ժառանգության» պարագայում:
Սրանից հետո ով խոսա մարդկային ռեսուրսի, ժողովրդի՝ ընդդիմության կողքին լինելու ու այլ մտացածին կատեգորիաների մասին, երիտհանրապետական ա։ ՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել