Ես դեռ չեմ հանդիպել որևէ մարդու, որ Սահմանադրության կողմ կամ դեմ քվեարկելու համար սպասում է կողմերի փաստարկներին: Մեր ժողովուրդը դեմ է Սերժ Սարգսյանի հավերժացման ծրագրին, և նրան բացարձակապես համոզելու խնդիր չկա: Խնդիրը միայն այդ ընդհանուր ՈՉ-ը միասնական արտահայտելն ու ժողովրդի կամքն իշխանություններին պարտադրելն է:
Չմտածեք, թե սա նշանակում է, որ իշխանությունները խնդիր ունեն համոզելու: Ամենևին ՈՉ: Իշխանության միակ հույսն ընտրակեղծարարությունն է: Իսկ քարոզչական տեխնոլոգիաները պետք է օգտագործվեն միմիայն մարդուն վախեցնելու և, քաղաքական պրոցեսների կարևորությունը նվազեցնելով ու դրանց նկատմամբ զզվանք առաջացնելով, տանը պահելու նպատակով:
Մեր խնդիրն իշխանական մանիպուլացիաներին ու ապատեղեկատվությանը դիմադրելն է, ժողովրդի ինքնավստահությունը բարձրացնելն ու հաղթանակի նկատմամբ հավատ առաջացնելն է:
ասք #ՈՉ