Հայաստանյան կուսակցություններն ու դրանց քաղաքական գործիչները երևի շատ են ոստիկանական ֆիլմեր դիտել, որտեղ երկու ոստիկաններից մեկը վատն է, իսկ մյուսը՝ բարի:  
Գցված հայ ժողովուրդը պետք է վաղուց սա հասկանար, որ ոչ ոք էլ չի ամոքում իր վերքերը, այլ միայն օգտվելով նրա ներկայիս տկարությունից՝ դավադրաբար բռնաբարում են իրեն, ենթարկում թրաֆիքինգի և ստիպում ծառայություն մատուցել՝ թե՛ ռուսներին և թե՛ ամերիկացիներին: ՀՀԿ-ն ստեղծում է վախի մթնոլորտ, թե շրջապատված ենք թշնամիներով՝ իսկ մինչ այդ մեր թշնամիները քաքել են տակները, իսկ ԲՀԿ-ն բարի ոստիկանի նման է իրեն պահում, իբր թե շահագրգռված է ժողովրդի ապահովության համար, տեսեք՝ պաշտպանում է ու միայն լավն է ցանկանում նրան: ԲՀԿ-ն պարզաաես վերածվել է բարեգործական հիմնադրամի ու ժողովրդին կտեր է տալիս, թե իբր՝ բարի Սիմբան, իր ողորմությամբ և իր զորությամբ կպաշտպանի դարեդար հալածված հայ ժողովրդին և կուղեկցի խոստացված բարգավաճ ապագա: Ինձ համար ՀԱԿ-ը պարզապես մաղձ է, որից խորշում եմ, քանի որ անխղճաբար ժողովրդին շահագործում էր իր սեփական «անկատարության կոմպլեքսը» քողարկելու համար: Ժողովրդական հուզումներ էր առաջացնում, իսկ արդյունքում «բազար» անում՝ թիքա պոկելու համար: Ախորժակիդ քացախ: Քաղաքական այս սիրախաղերն անվերջ են: ՀՀԿ-ին քիչ էր մի սիրուհին՝ ՕԵԿ-ը, հիմա էլ ԲՀԿ-ին դուրս քաշեց: Իսկ ՀԱԿ-ը նմանվեց սիրեկանից լքված կնոջ: Այս դեպքում, ո՞վ է ժողովուրդը: Նա այն էր, ինչ եղել է միշտ, անգլուխ ամբոխ, ոչխարների հոտ: 
Ժողովուրդն նմանվել է հովվից մոռացված ոչխարների, սարեսար են թափառում ու ինչ պատահի, դրանով իրենց փորը լցնում: Ոմանք նույնիսկ գելի բաժին դառան: 
Ի՞նչ կլինի 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, ոչինչ, այն՝ ինչ կա, կկրկնապատկվի, մինչև որ գելը վերջի ոչխարն ուտի՝ պրծնի, իսկ դրանից հետո՞, էլ ի՞նչ հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել