ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանն այս օրերին շատ են մեղադրում՝ տխրահռչակ բանաձևի ընդունման հետ կապված: Մեր պատվիրակությունն իսկապես լավագույնը չէ ու ավելի շատ նմանվում է էլիտար պճնված կանանց ակումբի: Բայց մեղադրանքների մեծ մասն օբեկտիվ չէ ու նման է իրավիճակի, երբ թույլ խաղացող թիմի մյուս անդամները մեղադրում են իրենց պատճառով անզոր մնացած ու գնդակներ բաց թողած դարպասապահին: Ասել կուզեմ՝ պարտվել է մեր դիվանագիտությունը, որը վաղուց վերածվել է պետության կույրաղիքի: Միտումնավոր չեմ ուզում ասել, որ մեր դեմ խաղում էր ավելի ուժեղ թիմ (չեմ ուզում գերագնահատել Ադրբեջանի հնարավորությունները) կամ մրցավարն անկողմնակալ չէր (չեմ ուզում ասել՝ աշխարհը մեր դեմ է), որպեսզի սովորենք մեր սխալները մեր մեջ փնտրել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/895885770460968
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել