Elq.am-ը գրում է.
«Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ԵԽԽՎ քաղաքական հարցերի կոմիտեի ընդունած բանաձևը հստակ և կշռադատված հայտարարություն է, որն արտացոլում է եվրոպական կառույցի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերի ողջ համալիրի խորն ըմբռնումը»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի գծով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Նա մասնավորապես ասել է.
«Ընդունելով այդ հայտարարությունը ` ԵԽԽՎ Քաղաքական հարցերի կոմիտեն ցանկություն է հայտնել, որպեսզի Եվրախորհուրդն ավելի ակտիվ դիրք զբաղեցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու առումով, որոնք նպատակաուղղված են 7 տարի առաջ Մինսկի խմբի ներկայացրած, այսպես կոչված, մադրիդյան հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման շուրջ համապարփակ համաձայնության ձեռքբերմանը»:
Մ.Բրայզայի խոսքով, տարիներ շարունակ համաշխարհային հանրությանն ուղղված կոչեր են հնչում «Լեռնային Ղարաբաղի և հարակից յոթ շրջանների ադրբեջանական ինքնիշխան տարածքներից օկուպացիոն զորքերի» դուրսբերմանն աջակցելու մասին: Բացի այդ, բանաձևը կոչ է անում սահմանել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իրավական կարգավիճակ.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



