Մարադոնան, երբ տարիներ առաջ ձեռքով գոլ խփեց, Արգենտինայի թիմից որևէ մեկը չվազեց մրցավարի մոտ, որ ասի` այ ախպեր ջան, էս գոլը մի հաշվի, արդար չի:
Հիմա մեր Այո-ի ճակատի «ընդդիմադիրները» հայտարարում են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի քվեարկությունը արդար լինի: Տղերք, իմաաաաաաա՞ստը։ Դուք չգիտե՞ք, որ էս երգրում 2, 5 միլիոն ընտրող չկա։ Դուք չգիտե՞ք, որ դեկտեմբերի 6-ին համ Կամչատկայից Մռդոն ա այո քվեարկելու, համ օղորմածիկ Համազասպն ու Վարդիշաղը, համ էլ Արգենտինայից Մարադոնան: 
Իշխանության հետ համատեղ հաղթանակից հետո սահմանադրական դատարան եք դիմելո՞ւ։))))

Հ.Գ. Էն կենսաթոշակային թալանիչ բարեփոխումներից ի՞նչ կա։ Երբվանի՞ց եք սկսելու ընդհանուր գռփելը, թե՞ էլի կուժն ու կուլեն պետական սեկտորի վրա է ջարդվելու։)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել