Նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ զեկույցի նախագիծը, որը կոչ է անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժն Արցախից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»... Երեկ այս խայտառակ զեկույցին իր Twitter-յան էջում անդրադարձել էր Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով կոչ է արել ԵԽԽՎ-ին և այլ միջազգային կազմակերպություններին Լեռնային Ղարաբաղին վերաբերող որևէ փաստաթուղթ ընդունելուց առաջ այսուհետ խորհրդակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ... Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ հանդես եկավ... Այս գերատեսչության մամլո խոսնակ «чурка» (այսպես է նրան բնութագրել ալիևյան կայքերից մեկը) Հիքմեթ Հաջիևն իրեն բնորոշ անդաստիարակ և լկտի ոճով կոչ է արել Ջ.Ուորլիքին ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ չտալ որևէ մեկին, թե ինչ վերաբերմունք դրսևորեն ԼՂ հարցի շուրջ... Ընդհակառակը, Հ.Հաջիևն ամբողջությամբ բացահայտել է Բաքվի դժգոհությունը Մինսկի խմբից և նրա գործունեությունը համարել է ԶՐՈՅԱԿԱՆ... Ազերիների ԱԳՆ-ի մամլո խոսնակը նաև առաջարկել է Ուորլիքին և նրա գործընկերներին սովորել ԵԽԽՎ-ից և մի քանի այլ կազմակերպություններից և քիչ զբաղվել ԱՆԻՄԱՍՏ գործունեությամբ...
Զարմանալի չէ, որ պաշտոնական Բաքուն այս տոնայնությամբ է պատասխանում գերտերության դեսպանին, քանի որ այդ գերտերության և նրա գործընկեր ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանները Մինսկի խմբում, հավասարության սկզբունքը հաշվի առնելով, երբեք չեն մեղադրում Ադրբեջանին զինադադարը խախտելու և այլ հանցագործությունների մեջ... Հենց սրանով է պայմանավորված Ադրբեջանի լկտի և սանձարձակ պահվածքը... Պաշտոնական Բաքուն չի կարող ԳՆԵԼ Մինսկի խմբի համանախագահներին... Սակայն Մինկի խմբի համանախագահների գուծունեությունը ԶՐՈՅԱՑՆԵԼՈՒ և խոչնդոտելու համար նա ԳՆՈՒՄ է ԵԽԽՎ-ն, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Չմիավորված երկրների շարժումը և այլն, որոնք ազերիամետ որոշումներ են ընդունում... Իսկ Բաքուն էլ դրանք աջ ու ձախ թափահարում է ամեն անկյունում և բղավում իր դիվանագիտական հաղթանակների մասին... Այն, որ միջազգային հարաբերություններում շատ բան գնվում և վաճառվում է, փաստ է... Իսկ ՀՀ-ի և Արցախի շահերը վեր են ամեն ինչից... ՀՀ ԱԳՆ-ն և ԱԺ-ն պետք է փոխեն իրենց աշխատաոճը գոնե այն կազմակերպություններում, որտեղ ազերիները ՄԵԾ հաջողությամբ կիրառում են նավթախավիարային դիվանագիտությունը և մեծ խնդիրներ են ստեղծում մեզ համար... Համոզված եմ, որ ԵԽԽՎ-ում բազմաթիվ «ռոբերտ ուոլթերներ» կան, որոնք «շնորհակալության» դիմաց կրկին ազերիամետ զեկույցներ կկազմեն... Ավելի լավ կլինի, ընդունելով ԵԽԽՎ-ում գործող այդ կանոնները, մենք «նախահարձակ» լինենք և դրանց ծառայեցնենք մեր շահերի համար, այլ ոչ թե ԱԺ-ում մեր դիվանագետների և պատգամավորների ձախողումներն արդարացնելու համար ներկայացնենք բրիտանական թերթից մեջբերումներ, որ հակահայ զեկույցի հեղինակը կաշառված է Բաքվի կողմից... Այդ մասին ԲՈԼՈՐՆ էլ գիտեն և գիտեն շատ վաղուց... Դա ոչ մեկին չի հուզում, բացի հայերից, և դա չի փոխում այդ զեկույցի հակահայ բովանդակությունը... Գործել է պետք, այլ ոչ թե բողոքել... Առջևում մեզ՝ ՀՀ-ին և Արցախին սպասում է ևս մեկ հակահայ զեկույց՝ Սարսանգի ճամբարի վերաբերյալ, որի հեղինակ է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը... Այս անգամ տեսնես ի՞նչ բացատրություններ են տալու մեր դիվանագետները և պատգամավորները, որոնք հանրությանն ավելի հայտնի են դառնում արտասահմանյան ուղևորությունների համար իրար հետ թեժ վեճերի՝ թե ով է գնալու, քան իրենց արդյունավետ գործունեությամբ...
Հ.Գ. ԵԽԽՎ-ն նոր չէ, որ հակահայ զեկույցների և որոշումների որջ է... Պետք չէ մոռանալ Դեյվիդ Ատկինսոնի, Ռասել Ջոնսթոնի, Գորան Լինդբլադի, Խորդի Քսուկլա ի Կոստայի և այլնի հակահայ գործունեությունը... Այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանն ընդունի այս կազմակերպությունում գործող կանոնները և գործի դրանց հիման վրա, մենք չենք ունենա «օկուպացված Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանին վնասող ջրամբարի մասին» զեկույցներ...



