«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, Արա Աբրահամյանը, նրա եղբայրներն ու հայաստանյան «ախպերությունը» շատ ծանր են տարել, քաղաքական դաշտ մտնելու հայտարարությունից հետո, իրենց «թագավոր ախպոր» նկատմամբ սկսված դեմարշը և ելքեր են փնտրել այդ վիճակից դուրս գալու համար։ Ելքը գտնվել է. այս օրերին Ա. Աբրահամյանը զուգահեռ բանակցություններ է սկսել ռուսական իշխանությունների որոշակի թևի հետ՝ Պետդումայի ապագա ընտրություններում Արթուր Չիլինգարովի տեղն զբաղեցնելու համար։ Չիլինգարովը Ռուսաստանի 2016-ի պառլամենտական ընտրությունների ժամանակ կլինի 77 տարեկան և, ըստ ամենայնի, առանձնապես դեմ չէ իր տեղն Աբրահամյանին զիջելուն։ Մնում է հստակեցվի՝ «ի՞նչ է անելու Արան այս տարվա գարնանը»՝ գործուղվելու է Հայաստան, թե՞ Պետդումա»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել